Register  -  Login
Կարգավորման ազդեցության գնահատում

Կարգավորման ազդեցության գնահատումը (ԿԱԳ) կենտրոնի իրավական թիմի հետաքրքրությունների մեկ այլ կարևոր ոլորտն է: Այս խնդրի նկատմամբ հետաքրքրությունը գոյություն ուներ դեռևս սկզբնական, AEPLAC-ի հետ անցկացվող խորհրդակցությունների փուլում, քանի որ վերջինս էր մշակել օրենսդրության մոտարկման մեթոդաբանությունը, որը մեծամասամբ նվիրված էր ԿԱԳ-ին:  Այս ոլորտում պատրաստվել են երկու փաստաթղթեր, որոնք ներկայացվեցին բոլոր շահագրգիռ անձանց, այն է`

  • Հետազոտական աշխատանք. կենտրոնի իրավաբանները ուսումնասիրեցին ԿԱԳ փորձը ինչպես առանձին ԵՄ պետություններում, այնպես էլ վերպետական` Եվրամիության մակարդակում:
  • Համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագծեր: Հիմնվելով ուսումնասիրության արդյունքների վրա և վերլուծելով ՀՀ օրենսդրությունը, կենտրոնի փորձագետները մշակեցին նաև օրենսդրական փոփոխությունների նախագծեր, որոնց արդյունքում հնարավոր կլինի ԿԱԳ-ը ներմուծել օրինաստեղծ գործընթաց:

Այս երկու փաստաթղթերը ներկայացվեցին ՀՀ կառավարության իրավաբանական վարչություն, ՀՀ Արդարադատության նախարարություն, ՀՀ Ազգային ժողով: Սույն մարմինների հետ խորհրդակցությունները շարունակվել են նաև այդ փաստաթղթերի մշակման ընթացքում` նրանց տեսակետները հնարավորինս հաշվի առնելու նպատակով: Կլոր սեղանի կազմակերպումը շարունակում է մնալ կենտրոնի ծրագրերում, սակայն իրականացման ստույգ ժամկետը դեռևս ճշգրտված չէ:

Կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ ուսումնասիրությունը կարող եք բեռնավորել այստեղ   

  Print  
Privacy Statement  |  Terms Of Use  |  Copyright 2007 by My Website