Register  -  Login
Կենտրոնի մասին
  Print  
Կենտրոնի մասին
Կենտրոնի նպատակներն ու խնդիրները
 
Կենտրոնը ստեղծվել է 2006թ. Երևանի պետական համալսարանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող “Երևանի Պետական համալսարանում   Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնիԵվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի ստեղծում և Գործընկերության և համագործակցության  համաձայնագրի խթանում (ECEILAW)” ծրագրի շրջանակներում:
Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնը ունի տարբեր նպատակներ, որոնք գլխավորապես վերաբերում են հետևյալ ոլորտներին.
  • Եվրոպական իրավունքի, տնտեսության և քաղաքականության ոլորտներում միջառարկայական հետազոտություններ
  • Եվրոպային վերաբերող գիտական քննարկումների, գիտաժողովների և սեմինարների կազմակերպում
  • Կենտրոնը դարձնել կապող օղակ ԵՊՀ-ի և տարածաշրջանում և Եվրոպայում գործող համանման կենտրոնների և կրթական հաստատությունների միջոցով
  • Ծառայությունների մատուցում հասարակությանը (թրենինգ-դասընթացներ, բաց դասախոսություններ և այլն)
  • Եվրոպական ուսումնասիրությունների վերաբերյալ մագիստրական ծրագրի մշակում
 
 
Կենտրոնի ենթակառուցվածքը
 
            Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնը գտնվում է Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում, որտեղ գտնվում է համալսարանի կենտրոնական գրադարանը: Այսպիսի դիրքը ապահովում է հարմարավետությունը այցելուների համար և ընդլայնում Կենտրոնից օգտվողների թիվը:  Կենտրոնը բավական ընդարձակ և վերանորոգված տարածք ունի` համապատասխան ենթակառուցվածքներով: Գրադարանը 15 համակարգիչ ունի, որոնք բարձրորակ կապով միացված են Համալսարանի ներքին և ինտերնետ ցանցին, որը հնարավորություն է տալիս մի շարք վճարովի ռեսուրսներ գրադարանից օգտվողներին տրամադրել անվճար: Կենտրոնը ունի անհրաժեշտ տարածք գրքերի և տպագրված նյութերի համար` այդ թվում բաց դարակներում տեղադրելու համար: 
 
Կենտրոնի անձնակազմը  
 
Կենտրոնի անձնակազմը բաղկացած է իրավական ոլորտի երեք, տնտեսագիտության ոլորտի երկու և քաղաքագիտության ոլորտի երկու փորձագետներից, որոնք ղեկավարվում են տնօրենի և փոխտնօրենի կողմից: Ողջ անձնակազմը մասնակցել է Եվրոպական միության վերաբերյալ վերապատրաստումների, որոնք առավելապես նվիրված են եղել Եվրոպական իրավական համակարգին և Եվրոպական միության իրավունքին:
 
 
 
Կենտրոնի Ռեսուրսային և Տեղեկատվական բաղադրիչը
 
            Իր նպատակների և գործունեության շրջանակներում Կենտրոնը գործում է որպես Եվրոպական իրավունքի և ինտեգրման ռեսուրս-կենտրոն: Այս նպատակով Ծրագրի և Կենտրոնի գլխավոր բաղադրիչներից մեկը ժամանակակից և հարուստ գրադարանի ստեղծումն ու պահպանումն   է: Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի գրադարանը (այսուհետ Գրադարան) կոչված է խթանելու Հայաստանի հասարակության ինտելեկտուալ և գիտական գործունեությունը` ավելի մատչելի դարձնելով անհրաժեշտ տեղեկատվությունը և խրախուսելով Եվրոպական ինտեգրման ու Եվրոպական իրավական համակարգի ոլորտում իրականացվող գիտական հետազոտությունները: Գրադարանը  ավելի քան 700 անուն գիրք է ներառում`  Եվրոպական իրավունքի, Եվրոպական տնտեսության և Քաղաքական ինտեգրման և ԵՄ այլ հարցերի վերաբերյալ: Համաձայն իր ռազմավարությանը, Գրադարանը խրախուսում է այցելուների կողմից էլեկտրոնային տեղեկատվական ռեսուրսների և տվյալների բազաների օգտագործումը: Այս նպատակով գրադարանի բյուջեն էլեկտրոնային վճարովի ռեսուրսների համար բաժանորդագրության ծախսեր  է նախատեսում: Գրադարանը բոլոր այցելուներին անվճար օգտվելու հնարավորություն է ընձեռում
 
  Print  
 
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Ալ. Մանուկյան 1 (ԵՊՀ գլխավոր մասնաշենք)
0025, Երևան, Հայաստան
Հեռ: (374 10) 57-63-26
Ֆաքս: (374 10) 55-08-10
Էլ.փոստ: info@celi.am   
  Print  
Privacy Statement  |  Terms Of Use  |  Copyright 2007 by My Website