Տեսլականը
Եվրոպական Իրավունքի և Ինտեգրման Կենտրոնը Եվրոպական Ուսումնասիրությունների ոլորտում կարևոր գիտա-հետազոտական (think-tank) կենտրոն է և օրենսդրության մոտարկման և ԵՀՔ մոնիտորինգի գործընթացի ակտիվ մասնակից: Այն Եվրոպական ինտեգրման վերաբերյալ բարձրորակ գիտելիքներ և կրթություն է առաջարկում գիտնականներին, քաղաքականություն մշակողներին և հետաքրքրված այլ անձանց:
Առաքելությունը
Եվրոպական Իրավունքի և Ինտեգրման Կենտրոնն ունի հետևյալ առաքելությունը.
● Համապարփակ տեղեկատվական տվյալների բազաների (գրքերի, հետազոտական փաստաթղթերի, պորտալների, ԵՄ պաշտոնական փաստաթղթերի, վիճակագրության և այլն) զարգացում, որոնք անվճար պետք է տրամադրվեն բոլոր հետաքրքրված անձանց
● Կոորդինացնել, նախաձեռնել և իրականացնել գիտական հետազոտություններ Եվրոպական ուսումնասիրությունների ոլորտում
● Ստեղծել Հայաստանում ԵՄ վերաբերյալ հետազոտողների ցանց, հետագայում նրանց Կենտրոնի և դրա գործընկերների կողմից նախաձեռնվող Եվրոպական ինտեգրման հարցերին վերաբերվող տարբեր ծրագրերում ներգրավելու նպատակով
● Աջակցել Եվրոպական ուսումնասիրությունների տարբեր բնագավառներին վերաբերող դասընթացների ներդրմանը Երևանի Պետական Համալսարանում և իրականացնել վերապատրաստման կարճաժամկետ ծրագրեր հետաքրքրված բոլոր կողմերի համար
● Համապատասխան մարմինների և հետաքրքրված կողմերի հետ համատեղ մասնակցել օրենսդրական մոտարկման գործընթացներին` ՀՀ օրենսդրության նախագծման և փորձաքննության միջոցով
● Եվրոպական ճանաչված համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների հետ համատեղ ծրագրերի իրականացում