Ուրախ եմ ողջունել Ձեզ Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի պաշտոնական ինտերնետային կայքում:
Սույն կայքը կոչված է ծանոթացնել և տեղեկացնել Ձեզ այն բոլոր ծրագրերին և միջոցառումներին, որոնք տեղի են ունենում Կենտրոնի անմիջական մասնակցությամբ և վերաբերում են ԵՄ-Հայաստան փոխհարաբերություններին ընդհանրապես: Բացի այդ, այն հանդիսանում է յուրօրինակ էլեկտրոնային գրադարան, որը հնարավորություն է ընձեռում օգտվել ցանցում հասանելի էլեկտրոնային ռեսուրսներից, տվյալների բազաներից, տարբեր տիպի հետազոտական փաստաթղթերի հավաքածուներից, հոդվածներից և օգտակար այլ նյութերի ցանկից և բացատրությունից, որոնք վերաբերում են ԵՄ իրավունքին, ինտեգրմանը և ԵՄ-ին ընդհանրապես: Իհարկե ցանկը ամբողջական չէ, բայց ժամանակ առ ժամանակ լրացվում և թարմացվում է:
Հուսով եմ, որ այս էջում Դուք կկարողանաք գտնել Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը, և այստեղ ներկայացված նյութերը Ձեզ համար օգտակար և հետաքրքիր կլինեն: