| Կենտրոնի մասին
|
|
|
| Մեր գրադարանը
|
Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի գրադարանը առաջինն է Հայաստանում, որն մասնագիտացած է ԵՄ իրավունքի և Եվրոպական ինտեգրման հարցերում: Այն պարունակում է ավելի քան 700 գրքեր` նվիրված Եվրոպական իրավունքի, Եվրոպական տնտեսական և քաղաքական ինտեգրման տարբեր բնագավառներին: Գրանցված այցելուների համար գրադարանից օգտվելը անվճար է:
ավելի մանրամասն
|
|
| Հրապարակումներ
|
ԵԻԻԿ-ի հետազոտական աշխատանքները եւ հրապարակումները կարող եք բեռնավորել սեղմելով այստեղ
|
|
| Թեզեր
|
Թեզերը բեռնավորելու համար սեղմեք այստեղ
|
|
| Էլ. փոստ
|
|
|
| Հաշվիչ
|
|
|
|
| Ճանաչողական այցեր
|
Ճանաչողական այց Իտալիա
Սույն թվականի նոյեմբերի 2-6-ը ընկած ժամանակահատվածում Եվրոպական ինտրեգրաման և իրավունքի կենտրոնի ներկայացուցչական թիմը ճանաչողական այցով գնտվում էր Իտալիայում: Այցի նպատակն էր կապեր հաստատել և համագործակցել Եվրոպական ուսումնասիրությունների գծով Իտալիայում առաջատար ուսումնական հաստատությունների հետ: Համագործակցություն ծավալելու վերաբերյալ մի շարք նշանակալից համաձայնություններ են ձեռք բերվել Ֆլորենցիայի European University Institute-ի, Սիենայի համալսարանի և Հռոմի LUISS համալսարանի հետ:
|
|
| Հայտարարություն
|

Սույն թվականի հոկտեմբերի 10-ին <<Էրեբունի պլազա>> Բիզնես կենտրոնի <<Էրեբունի>> կոնֆերանսների սրահում տեղի ունեցավ Եվրոպական Իրավունքի և Ինտեգրման Կենտրոնի կողմից հրատարակված <<Թուրքիա - ԵՄ - Հայաստան. մարտահրավերները և հնարավորությունները>> միջմասնագիտական հետազոտության շնորհանդեսը:
|
|
| Ընթացիկ գործունեություն
|
"Հայաստանի Հանրապետության տարածքում փոքր և միջին բիզնեսի տնտեսական մրցակցության բնագավառում իրավական պաշտպանություն" ծրագիր
.png)
Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնը ստորագրել է համատեղ հուշագիր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և "BRAVE" իրավաբանական ընկերության հետ` ՀՀ տարածքում փոքր և միջին բիզնեսի տնտեսական մրցակցության բնագավառում իրավական պաշտպանության ծրագրի իրականացման վերաբերյալ: Ծրագրի նպատակն է բարձրացնել տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում իրականացվող պետական քաղաքականության արդյունավետությունը, ապահովել առավել բարենպաստ միջավայր փոքր և միջին բիզնեսի տնտեսական մրցակցության պաշտպանության համար, ինչպես նաև բարձրացնել ՀՀ դատարանների կողմից փոքր և միջին բիզնեսի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում տրամադրվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը: Հուշագրի տեքստին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
"Հայաստանը Եվրոպայում" հեռուստանախագիծ

Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնը և “Արմնյուզ” հեռուստաընկերությունը 2009 թ.-ի փետրվար ամսից իրականացնում են “Հայաստանը Եվրոպայում” հեռուստանախագիծը: Նախագծի նպատակն է առավել մանրամասն լուսաբանել և տեղեկատվություն տարածել քաղաքական, տնտեսական և մշակութային այն բոլոր երևույթների մասին, որոնք առնչվում են Հայաստան-Եվրոպա հարաբերություններին: Յուրաքանչյուր հաղորդում նվիրված է մեկ թեմայի քննարկմանը` հաղորդման շրջանակներում հյուրընկալելով տվյալ ոլորտի ներկայացուցչի, ներկայացնելով քննարկվող թեմայի վերաբերյալ անկախ փորձագետի կարծիքը, ինչպես նաև` հասարակական կարծիքի հարցումը: Հեռուստանախագիծը անդրադառնում է նաև առաջատար Եվրոպական թերթերի հրատարակած հոդվածներին... (շարունակել)
Գիտական հետազոտություններ
Կենտրոնի փորձագիտական խումբը իրականացնում է հետեւյալ գիտական հետազոտությունները`
-
Թուրքիայի ԵՄ հավանական անդամակցությունը. Հայաստանի հնարավորությունները եւ մարտահրավերները, միջմասնագիտական հետազոտություն
-
ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը Հարավային Կովկասում, միջմասնագիտական խնդիրների հետազոտություն
-
Գլոբալ ֆինանսական ճգնաժամը և դրա հնարավոր ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա
Եվրոպական ուսումնասիրություններ միջմասնագիտական մագիստրոսական ծրագիր
ԵՊՀ եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ "Եվրոպական ուսումնասիրություններ" միջմասնագիտական մագիստրոսական ծրագրով հայտարարել էր 2008-2009թթ ընդունելություն: Մրցույթի արդյունքում ընդունվել է 21 ուսանող: Ծրագրի տևողությունը 2 տարի է: Ծրագիրը մշակված և ներդրված է Եվրոպական հանձնաժողովի և Պարմայի եվրոպական քոլեջի անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ: Մանրամասն տեղեկությունների համար կարող էք այցելել ԵՊՀ Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոն կամ սեղմել այստեղ:
Համագործակցություն Ազգային ժողովի հետ
Կենտրոնը սերտորեն համագործակցում է Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի հետ և ներկայումս իրականացնում է երկու ծրագիր... (շարունակել)
Ուսանողների ներգրավում և կարողությունների զարգացում
Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնը մշակել է աշխատանքային պրակտիկայի ծրագիր ԵՊՀ իրավաբանական, միջազգային հարաբերությունների, պատմության և տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողների համար` նպատակ ունենալով ներգրավել ուսանողներին կենտրոնի աշխատանքներում և խթանել վերջիններիս հետաքրքրությունը Եվրոպական ինտեգրմանը նվիրված հարցերի հանդեպ... (շարունակել)
|
|
| Հայտարարություն
|

"Եվրոպական ուսումնասիրություններ" մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ընդունելություն
Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնը հայտարարում է “Եվրոպական ուսումնասիրություններ” մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ընդունելությունը: Դիմումները ընդունվում են համաձայն հետեւյալ փուլերի`
1. մայիսի 21-ից հունիսի 4-ը
2. հունիսի 18-ից հունիսի 30-ը
3. օգոստոսի 24-ից օգոստոսի 29-ը
Դիմում հայտերը ներկայացնել ԵՊՀ մագիստրատուրայի բաժին: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոն:
|
|
| Իրականացված ծրագրեր, միջոցառումներ
|

Ռումինիայի մշակույթի եւ երիտասարդության նախկին նախարարի դասախոսությունը ԵԻԻԿ-ում, 2009թ, մայիսի 21, Երեւան
Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնը մայիսի 21-ին հյուրընկալեց Ռումինիայի մշակույթի եւ երիտասարդության նախկին նախարար, գրող, հրապարակախոս Ալեքսանդր Միրոնովին, ով դասախոսությամբ հանդես եկավ ԵԻԻԿ-ում: Դասախոսությունը բազմաբովանդակ էր եւ ծավալուն: Ա. Միրոնովը անդրադարձավ Ռումինիայի Եվրոպական միությանը ինտեգրման գործընթացներին, գիտության ոլորտում իրականացվող համագործակցությանը, ԵՄ շրջանականերում գործող հիմնադրումներին եւ ծրագրերին, որոնցից կարող են օգտվել ոչ միայն անդամ այլ նաեւ ոչ անդամ պետությունները: Նա ներկայացրեց էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնման ոլորտում գիտության առաջարկած վերջին լուծումները` մասնավորապես անապատային էներգիայի օգտագործման հնարավորությունները: Դասախոսության ավարտին Ա.Միրոնովը ցուցադրեց 20-րդ դարի նվաճումների մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ, որով ամփոփեց իր ելույթը:
|
|
|
|
Դասախոսություն "Ամուր պետության ստեղծում" թեմայով, 2009 թ. մայիս 15, Երեւան

2009 թ. մայիսի 15-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Ազգային անվտանգության համալսարանի հետազոտությունների առաջատար դասախոս Մայքլ Ջեյ. Բառանիքը դասախոսություն կարդաց Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնում Եվրոպական ուսումնասիրություններ մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողներին եւ կենտրոնի աշխատակիցներին` որպես հրավիրված դասախոս: Դասախոսության թեմաներն էին ամուր պետականության ստեղծումը, կայուն զարգացումը, կառավարումը, անվտանգությունը, զարգացման նախապայմաններն ու խոչընդոտները, ինչպես նաեւ` կոնֆլիկտների կառուցվածքը, մասնակիցները եւ ընթացքը: Դասախոս Բառանիքը հավաստիացրեց ուսանողներին, որ համալսարանում եւ հեռուստատեսությամբ ստացված տեղեկատվությունը անհրաժեշտ է միշտ վերլուծել եւ որպես միակ ճշմարտություն չընդունել: Այս դասախոսության ընթացքում քննարկվեցին նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ ուսանողներին ներկայացվեցին այդ ընթացող կոնֆլիկտների վերլուծությունը:
|
|
|
|

Կիպրոսի կառավարման միջազգային ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Թեոդորոս Պանայոտուի դասախոսությունը ԵԻԻԿ-ում, 2009 թ. մայիս 6, Երեւան
Կիպրոսի կառավարման միջազգային ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Թեոդորոս Պանայոտուն դասախոսությամբ հանդես եկավ Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնում: Դասախոսությունը նվիրված էր մի շարք արդիական եւ մեզ համար կենսական հարցերի լուսաբանմանը: Պրոֆեսորը ընդհանուր առմամբ անդրադարձավ եվրաինտեգրման գործընթացներին, ինտեգրման տնտեսական եւ քաղաքական ուղղություններին` վերլուծելով այս ճանապարհին հնարավոր կորուստների եւ ձեռքբերումների հնարավորությունները: Թեոդորոս Պանայոտուն զուգահեռներ անցկացրեց Կիպրոսի եւ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացների միջեւ` նշելով երկու երկրների նմանությունները եւ տարբերությունները: Նա վստահություն հայտնեղ, որ ՀՀ տնտեսական եւ իրավական ոլորտներում առաջընթաց արձանագրելու դեպքում ունի բոլոր հնարավորությունները Եվրոպական Միության անդամ դառնալու` անկախ քաղաքական որոշ խնդիրներից:
|
|
|
|
Երեւան քաղաքի բնակչության վերաբերմուքնը Եվրոպական ինտեգրման գործընթացներին, սոցիոլոգիական հարցման արդյունքների վերլուծություն, 2009 թ., ապրիլ, Երեւան
2008 թ. նոյեմբերին Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնի եւ սոցիոլոգիական հարցումներ իրականացնող “ԴԵՄՈՍ” հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով մայրաքաղաքի բնակչության շրջանում անցկացվել է սոցիոլոգիական հետազոտություն: Ստանդարտացված հարցազրույցի եղանակով իրականացված սոցիոլոգիական հարցմանը մասնակցել են 18 տարեկանից բարձր 603 մարդ... շարունակել
|
|
|
|
Դասախոսություն "Սպառողների պաշտպանությունը եւ առողջապահությունը ԵՄ-ում" թեմայով, 2009 թ. ապրիլ, Երեւան
Հաշվի առնելով մարդու առողջապահության իրավունքի կարեւորությունը միջազգային մակարդակով եւ դրա հանդեպ աճող հասարակական հետաքրքրությունը, ԵՊՀ Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնը "Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ" Հայաստան մասնաճյուղի աջակցությամբ մշակել է “Սպառողների պաշտպանությունը եւ առողջապահությունը ԵՄ-ում" դասընթացը, որը նախատեսված է դասավանդել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի եւ Կենտրոնի կողմից իրականացվող Եվրոպական ուսումնասիրություններ մագիստրոսական ծրագրի շրջանակներում: 2009թ. ապրիլի 2-3 Կետրոնում կազմակերպվեց նշված դասընթացի պիլոտային դասավանդում: Դասանավանդմանը մասնակցեցին հրավիրյալ դասախոսներ “Բիոէթիկայի հայկական ընկերություն” եւ “Իրական աշխարհ, իրական մարդիկ" հասարակական կազմակերպություններից, ինչը հնարավորություն ընձեռեց դասընթացի շրջանակներում համակողմանիորեն դիտարկել քննարկվող հարցերի եւ իրավական եւ բժշկական կողմերը:
|
|
|
|

Դասախոսություն "Եվրոպական տնտեսական ինտեգրում" թեմայով 2009թ. փետրվար, Երեւան
Եվրոպական ուսումնասիրություններ մագիստրոսական ծրագրի առաջին տարվա ուսանողներին "Եվրոպական տնտեսական ինտեգրում" թեմայով մեկ շաբաթյա խորացված դասախոսություն կարդաց հրավիրված դասախոս պրոֆեսոր Գուենթեր Հայդուկը:
|
|
|
|
Հայաստանի եւ Եվրոպայի բարձրագույն կրթական համակարգերի համեմատական վերլուծություն և հետազոտություն, 2008թ. հոկտեմբեր,Երևան
Կրթությունը, մասնավորապես` բարձրագույն կրթությունը և հարատև ուսուցումն, ամբողջ աշխարհում դարձել են շատ կարևոր շուկայական ապրանք: Հետազոտության հիմնական նպատակն է վերլուծել և բացահայտել հիմնական տարբերությունները եվրոպական և հայկական բարձրագույն կրթական համակարգերի միջև, ներառյալ` կենտրոնացման մակարդակը, պետական կառավարման մարմինների դերը, որակի ապահովման հարցերը և այլն... (շարունակել)
|
|
|
|

Առաջին հայաստանյան թիմի մասնակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի դատախաղ մրցույթին, 2008թ. մայիս,Պոզնան
2008 թ.-ին ԵՊՀ Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի և Գերմանիայի Ռոբերտ-Բոշ հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ապահովվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողների մասնակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Դատախաղ մրցույթին: Ուսանողները մրցել են տարածաշրջանի 18 այլ երկրների ուսանողների հետ... շարունակել
|
|
|
|
Կարգավորման ազդեցության գնահատում, Երևան, փետրվար 2008թ.
Կարգավորման ազդեցության գնահատումը (ԿԱԳ) կենտրոնի իրավական թիմի հետաքրքրությունների մեկ այլ կարևոր ոլորտն է: Այս խնդրի նկատմամբ հետաքրքրությունը գոյություն ուներ դեռևս սկզբնական, AEPLAC-ի հետ անցկացվող խորհրդակցությունների փուլում, քանի որ վերջինս էր մշակել օրենսդրության մոտարկման մեթոդաբանությունը, որը մեծամասամբ նվիրված էր ԿԱԳ-ին: Այս ոլորտում պատրաստվել են երկու փաստաթղթեր, որոնք ներկայացվեցին բոլոր շահագրգիռ անձանց... շարունակել
|
|
|
|
Ուսանողական էսսեների մրցույթ, 2008թ. ապրիլ, Երևան
Երիտասարդության շարքերում Եվրոպական միության, Եվրոպական ուսումնասիրությունների և ԵՄ-Հայաստան փոխհարաբերությունների ժամանակակից զարգացումների վերաբերյալ հետաքրքրությունը խրախուսելու նպատակով Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնը 2007 թ. հոկտեմբեր ամսին կազմակերպել էր էսսեների /շարադրությունների/ մրցույթ ԵՊՀ ուսանողների համար: Մրցույթի ընդհանուր թեման էր “Եվրոպական արժեքներ. Եվրոպական ինտեգրման ճանապարհին Հայաստանի մարտահրավերները”... շարունակել
|
|
|
|
ԵՊՀ թիմը գրավեց առաջին տեղը "Ինտերակտիվ մարդու իրավունքներ" Եվրոպական իրավունքի դատախաղ- մրցույթում 2008թ. փետրվար, Երևան
2008 թ. փետրվար ամսին տեղի ունեցավ «Երիտասարդական նվաճումներ» կրթական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված Եվրոպական իրավունքի դատախաղ-մրցույթի գրավոր փուլը: Գրավոր փուլին մասնակցում էին ավելի քան 15 թիմ, որոնք ներկայացնում էին Հանրապետության առաջատար բուհերը: Իդեպ, մրցույթի դատավորները փորձառու իրավաբաններ էին, որոնք հանդիսանում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, մասնավորապես` պետական աշխատակիցներ, փաստաբաններ, դասախոսներ, դատավորներ:ԵՊՀ թիմը` մասնակցելով նախընտրական, քառորդ եզրափակիչ եւ կիսաեզրափակիչ խաղերում անցավ եզրափակիչ փուլ: Խաղերի արդյունքում մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկան առավելագույն միավորներ հավաքած Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի եւ Երևանի պետական համալսարանի թիմերը: Փետրվարի 14-ին տեղի ունեցած եզրափակիչ փուլին, Սլավոնական համալսարանի թիմը ներկայացնում էր դիմումատուի շահերը, իսկ ԵՊՀ թիմը ներկայացնում պետության դիրքորոշումը: Արդյունքների ամփոփումից հետո ԵՊՀ թիմը հայտարարվեց հաղթող: Առավել մանրամասն` www.interactiveHR.am
|
|
|
|

Եվրոպական միության վերաբերյալ հանրային իրազեկման բարելավման համար տեղեկատվության տարածման ռազմավարության քննարկմանը նվիրված կլոր սեղան, Երևան, 30.01.2008թ.
2008 թ.-ի հունվարի 30-ին Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնը կազմակերպել էր Եվրոպական միության վերաբերյալ հանրային իրազեկման բարելավման համար տեղեկատվության տարածման ռազմավարության քննարկմանը նվիրված կլոր սեղան, որը տեղի ունեցավ "Արմենիա Մարիոթ" հյուրանոցում: Ռազմավարությունը, որն առաջինն է Հայաստանում և իր մեջ ներառում է ԵՄ վերաբերյալ Հայաստանի քաղաքացիների իրազեկվածության բարձրացման հիմնական ուղիները ներկայացվեց հասարակական կազմակերպությունների...(շարունակել)
|
|
|
|

ԵՄ տեղեկատվական կենտրոնի բացումը ԵԻԻԿ-ում, Երևան, 20.11.2007թ.
"EU i" բացումը և Եվրոպական հանձնաժողովի Հայաստանյան պատվիրակության և Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի միջև պայմանագրի ստորագրման արարողությունը, համապատասխանաբար գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Ռաուլ դե Լուզենբերգերի և ԵԻԻԿ-ի տնօրեն պարոն Արթուր Ղազինյանի միջև, կայացավ Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնում... (շարունակել)
|
|
|
|
Եվրոպական հարևանության քաղաքականությանը նվիրված գիտաժողովի համատեղ կազմակերպում, Երևան, 18.11.2007թ.
Նոյեմբերի 18-19-ը Երևանում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ)` Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի հետ համատեղ` Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարության, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության և ԵԱՀԿ գրասենյակի օժանդակությամբ կազմակերպվել էր «Եվրոպական միությունը 50 տարեկան է. Ինտեգրման գործընթացը ԵՀՔ տարածաշրջանում. ՏԱՍԻՍ-ից դեպի Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք» միջազգային համաժողով:
|
|
|
|
Եվրոպական միության եւ Եվրոպական ընկերակցության հիմնադիր պայմանագրերի հայերեն տարբերակի շնորհանդես, Երեւան, 16.11.2007թ.
Թարգմանված պայմանագրերի պաշտոնական շնորհանդեսը տեղի ունեցավ 2007 թվականի նոյեմբերի 16-ին, որին հրավիրված էին Եվրոպական հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության, միջազգային կազմակերպությունների և պետական մարմինների ներկայացուցիչներ: Շնորհանդեսին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի ժամանակավոր հավատարմատար Հայաստանում Ռաուլ դե Լուզենբերգերը...(շարունակել)
|
|
|
|

"Եվրոպան այսօր" ինֆորմացիոն առաջին բրոշուրի թողարկում , Երևան, 03.08.2007թ.
“Եվրոպան այսօր” տեղեկատվական պարբերականը նպատակ ունի նպաստել Եվրոպական միության վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը... (շարունակել)
|
|
|
|

Կենտրոնի պաշտոնական բացման արարողություն, Երևան, 03.05.2007թ.
Կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ 2007 թվականի մայիսի 3-ին Երևանի Պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում` Գրադարանի նախասրահում: Արարողությունը նվիրված էր Եվրոպայի օրվան, որը նշվում է ամեն տարի մայիսի 9-ին... (շարունակել)
|
|
|
|

Խորհրդի հիմնադիր նիստը,Երևան,19.03.2007
Առաջին նիստի օրակարգը ներառում էր գլխավորապես Խորհրդի կանոնադրության հաստատման, Խորհրդի նախագահի ընտրության հարցերը և Կենտրոնի` առաջիկա 6 ամիսների համար ծրագրված գործունեության ներկայացումը: Քանի որ սա առաջին նիստն էր, ECEILAW ծրագրի թիմի ղեկավար Յուրգեն Բինդերը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և Եվրոպական հանձնաժողովի հայաստանյան ներկայացուցչության ծրագրերի ղեկավար Դավիթ Ավագյանը ողջունեցին Խորհրդի անդամներին և նիստի մասնակիցներին... (շարունակել)
|
|
|
| Ընտրեք լեզուն
|
|
|
| Լուրեր Եվրոպայից
|
|
|
| Արագ հղումներ
|
|
|
| Տառատեսակներ
|

Տառատեսակները բեռնավորեք այստեղ
|
|
|