"Հայաստանը Եվրոպայում" հեռուստանախագիծ
Եվրոպական ինտեգրման և իրավունքի կենտրոնը և “Արմնյուզ” հեռուստաընկերությունը փետրվար ամսից իրականացնում են “Հայաստանը Եվրոպայում” հեռուստանախագիծը` նպատակ ունենալով առավել մանրամասն լուսաբանել և տեղեկատվություն տարածել այն բոլոր երևույթների մասին` լինեն դրանք քաղաքական, տնտեսական, թե մշակութային, որոնք առնչվում են Հայաստան-Եվրոպա հարաբերություններին: Յուրաքանչյուր հաղորդում նվիրված է մեկ թեմայի քննարկմանը` հաղորդման շրջանակներում հյուրընկալելով տվյալ ոլորտի ներկայացուցչի, ներկայացնելով քննարկվող թեմայի վերաբերյալ անկախ փորձագետի կարծիքը, ինչպես նաև` հասարակական կարծիքի հարցումը: Հեռուստանախագիծը անդրադառնում է նաև առաջատար Եվրոպական թերթերի հրապարակած հոդվածներին... (շարունակել)
Գիտական հետազոտություններ
Կենտրոնի փորձագիտական խումբը իրականացնում է հետեւյալ գիտական հետազոտությունները`
Եվրոպական ուսումնասիրություններ միջմասնագիտական մագիստրոսական ծրագիր
ԵՊՀ եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ "Եվրոպական ուսումնասիրություններ" միջմասնագիտական մագիստրոսական ծրագրով հայտարարել էր 2008-2009թթ ընդունելություն: Մրցույթի արդյունքում ընդունվել է 21 ուսանող: Ծրագրի տևողությունը 2 տարի է: Ծրագիրը մշակված և ներդրված է Եվրոպական հանձնաժողովի և Պարմայի եվրոպական քոլեջի անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ: Մանրամասն տեղեկությունների համար կարող էք այցելել ԵՊՀ Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոն կամ սեղմել այստեղ:
Համագործակցություն Ազգային ժողովի հետ
Կենտրոնը սերտորեն համագործակցում է Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի հետ: Այդ համագործակցությունը ընթանում է հետևյալ ուղղություններով`
- Համագործակցության հիմնական ուղղությունը ՀՀ օրենսդրության փորձագիտական վերլուծությունն է` ԵՄ օրենսդրական դաշտին համապատասխանելու տեսանկյունից: Հոկտեմբեր ամսից Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովը կենտրոնի փորձագիտական եզրակացությունը ստանալու նպատակով ուղարկում է իրավական ակտերի նախագծեր: Սույն աշխատանքը կրում է շարունակական բնույթ և հունվար ամսվա դրությամբ շուրջ տասնյակ ակտերի վերաբերյալ կենտրոնի փորձագետների կողմից եզրակացություն է ներկայացվել:
- Համագործակցության հաջորդ ուղղությունը համատեղ միջոցառումների կազմակերպումն է: Դեռևս օգոստոս ամսին պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ կազմակերպել խորհրդարանական լսումներ` նվիրված Եվրոպական ինտեգրման ճանապարհին Հայաստանի ձեռքբերումներին և առկա խոչընդոտներին: Մշակվել էր այդպիսի լսումների նախնական ծրագիր, ծրագրի հակիրճ նկարագրություն, հրավիրվածների ցուցակ և կազմակերպման ժամանակացույց: Կազմակերպչական խնդիրների հետևանքով լսումների անցկացումը հետաձգվել է, սակայն դրանք դեռևս մնում են կենտրոնի և ԱԺ Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի ծրագրերում:
Ուսանողների ներգրավում և կարողությունների զարգացում
Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնը մշակել է աշխատանքային պրակտիկայի ծրագիր ԵՊՀ իրավաբանական, միջազգային հարաբերությունների, պատմության և տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողների համար` նպատակ ունենալով ներգրավել ուսանողներին կենտրոնի աշխատանքներում և խթանել վերջիններիս հետաքրքրությունը Եվրոպական ինտեգրմանը նվիրված հարցերի հանդեպ: Մրցույթի արդյունքում, մոտ 15 ուսանող ընտրվել են որպես պրակտիկանտներ և իրենց մասնակցությունը բերել կենտրոնի աշխատանքներին: Արժանահիշատակ ծրագրերից է «Եվրոպան Այսօր» տեղեկատվական հանդեսը: Եվրոպական իրավունքի ուսումնասիրության ընթացքում, ուսանողները բացառիկ հնարավորություն են ունեցել ծանոթանալու Եվրոպական միությունում և Եվրոպական տարբեր երկրներում, մասնավորապես, կյանքի տարբեր ոլորտներում տեղի ունեցող իրադարձություններին: Կենտրոնը տրամադրում է պրակտիկանտներին տեղեկատվական աղբյուրներից օգտվելու լայն հնարավորություններ: Պրակտիկայի արդյունքում, ուսանողները դարձել են Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի “դեսպաններ”: Եվրոպական իրավունքի մասնագիտացման ուսանողները ընդգրկված են եղել նաև կենտրոնի` Ազգային ժողովի ԵԻ հարցերով մշտական հանձնաժողովի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող օրենսդրության մոտարկման գործընթացում: Ուսանողները մասնակցել են ՀՀ օրենսդրական նախագծերի ԵՄ համապատասխան օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ եզրակացությունների պատրաստամանը` վերլուծելով ՀՀ և ԵՄ իրավական ակտերը: Արդյունքում, խորհրդատվություն ներկայացնելով օրենսդրին, ուսանողները ձեռք բերեցին իրական իրավաբանական աշխատանքի փորձառություն, ինչը ԵՄ իրավունքի վերաբերյալ նրանց կողմից ձեռք բերված գիտելիքները և հմտությունները գործնականում կիրառելու լավագույն հնարավորություն էր: