2008 թ.-ին ԵՊՀ Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի և Գերմանիայի Ռոբերտ-Բոշ հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ապահովվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողների մասնակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Դատախաղ մրցույթին: Ուսանողները մրցել են տարածաշրջանի 18 այլ երկրների ուսանողների հետ Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարանի մտացածին դատավարությունում ԵՄ ինստիտուտների ներկայացուցիչների, եվրոպական համալսարանների գիտնականների և եվրոպական իրավունքի մասնագետների առջև:
Հայաստանը առաջին անգամ մրցույթում ներկայացնող ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողների թիմը զբաղեցրեց 10-րդ տեղը: ԵՊՀ թիմի կազմում էին Եվրոպական իրավունք մասնագիտացմամբ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներ Շուշանիկ Չիտախյանը, Մայա Ալեքսանյանը և Դիանա Ղուկեյանը: Շուշանիկ Չիտախյանը ստացավ բանախոսի մրցանակ` ընդգրկվելով լավագույն 7 բանախոսների շարքում: Ուսանողներին ուղեկցում էին թիմի ղեկավարներ ԵՊՀ իրավաբանականֆակուլտետի եվրոպական իրավունքի դասախոսներ Աննա Հակոբյանը և Սինդի Դաասը:
Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնը փնտրում է հետաքրքրված կազմակերպությունների, ովքեր կցանկանան աջակցել ապագա թիմերի մասնակցությանը սույն մրցույթին և կնպաստեն այսմրցույթում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողների մասնակցության շարունակական ապահովմանը:
Մրցույթի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքից` http://www.europeanmootcompetition.org/index.php:
2008 թվականի մրցույթի արդյունքները`
|
Uni Name
|
FINAL RANKING
|
|
St Kliment Ohridski
|
1ST
|
|
Jagellonian University
|
2nd
|
|
Charles University
|
3
|
|
Kyiv International University
|
4
|
|
Tbilisi State University
|
5
|
|
University of Latvia
|
5
|
|
Warsaw University
|
7
|
|
Jaroslav the Wise Law academy
|
8
|
|
Vilnius University I
|
9
|
|
Adam Mickiewicz University
|
10
|
|
Yerevan State University
|
10
|
|
Comenius University
|
12
|
|
Niklaus Copernicus University
|
13
|
|
University of Craiova
|
14
|
|
Georgian American University
|
15
|
|
Alexandru Ioan Cuza University
|
16
|
|
University of Gdansk
|
17
|
|
Tbilisi state university of Economic Relations
|
18
|





