2008 թ.-իհունվարի 30-ին Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնը կազմակերպել էր Եվրոպական միության վերաբերյալ հանրային իրազեկման բարելավման համար տեղեկատվության տարածման ռազմավարության քննարկմանը նվիրված կլոր սեղան, որը տեղի ունեցավ "Արմենիա Մարիոթ" հյուրանոցում: Ռազմավարությունը, որն առաջինն է Հայաստանում և իր մեջ ներառում է ԵՄ վերաբերյալ Հայաստանի քաղաքացիների իրազեկվածության բարձրացման հիմնական ուղիները ներկայացվեց հասարակական կազմակերպությունների, հեռուստատեսության և ռադիոյի, ինչպես նաև ԵՄ կողմից հիմնադրված այլ ծրագրերի ներկայացուցիչներին, որոնք հավաքվել էին ռազմավարության կիրառման արդյունավետությունը բարձրացնելու համար իրենց ներդրումը կատարելու:
“Այսօր մենք հավաքվել ենք այստեղ ներկայացնելու այս ռազմավարությունը և պատրաստ ենք համագործակցել ԵՄ վերաբերող հարցերի շուրջ տարբեր թիրախային խմբերի հետ” ասաց Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի տնօրենը:
Շատ ներկայացուցիչներ ողջունեցին ԵՄ վերաբերյալ տեղեկատվության հոսքի համախմբման գաղափարը: Նրանք նշեցին, որ ներկայումս ԵՄ վերաբերյալ առկա տեղեկատվությունը տրամադրվում է ոչ բավարար մակարդակով և շատ դժվարությամբ է հետաքրքրություն առաջացնում բնակչության շրջանակներում: Որոշվեց, որ ԵՄ վերաբերյալ տեղեկատվության տարածման համար պետք է ստեղծվի ցանց և նման հանդիպումները պետք է շարունակական բնույթ կրեն և կոորդինացվեն Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի կողմից:
Կլոր սեղանն ապահովեց յուրահատուկ հնարավորություն բոլոր ներկայացուցիչների համար մեկ անգամ ևս ավելի խորությամբ կանգ առնել մի թեմայի վրա, որը շատ կարևոր է ԵՄ-Հայաստան փոխհարաբերությունների հետագա բարելավման համար: Միջոցառումը նախաձեռնում է գործընթաց, որը դրական ազդեցություն կունենա Եվրոպական միության և հատկապես ԵՄ- Հայաստան փոխհարաբերությունների վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանը: