| "Հայաստանը Եվրոպայում" հեռուստանախագիծ
|
Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնը և “Արմնյուզ” հեռուստաընկերությունը 2009 թ.-ի փետրվար ամսից իրականացնում են “Հայաստանը Եվրոպայում” հեռուստանախագիծը: Նախագծի նպատակն է առավել մանրամասն լուսաբանել և տեղեկատվություն տարածել քաղաքական, տնտեսական և մշակութային այն բոլոր երևույթների մասին, որոնք առնչվում են Հայաստան-Եվրոպա հարաբերություններին: Յուրաքանչյուր հաղորդում նվիրված է մեկ թեմայի քննարկմանը` հաղորդման շրջանակներում հյուրընկալելով տվյալ ոլորտի ներկայացուցչի, ներկայացնելով քննարկվող թեմայի վերաբերյալ անկախ փորձագետի կարծիքը, ինչպես նաև` հասարակական կարծիքի հարցումը: Հեռուստանախագիծը անդրադառնում է նաև առաջատար Եվրոպական թերթերի հրատարակած հոդվածներին:
Հաղորդումը կարող եք դիտել “Արմնյուզ” հեռուստաընկերության եթերում յուրաքանչյուր շաբաթ ժամը 19:00-ին, կրկնությունը` կիրակի ժամը 20:00-ին և երկուշաբթի` 14:00-ին:
Հաղորդման մտահղացումը` Արթուր Ղազինյանի
Ռեժիսոր, պրոդյուսեր` Վլադիմիր Մարտիրոսյան
Խմբագիր` Սոնա Եղիազարյան
Հաղորդավար` Կարեն Գրիգորյան
|
|
|
|
“<<Հայաստանը Եվրոպայում>> հաղորդման հյուրը <<Գոլդեն Փելս>> հյուրանոցային համալիրի գլխավոր տնօրեն Սարգիրս Ղազարյանն էր: Նա անդրադարձավ զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականությանը, վերջին տարիների զարգացումներին և առկա խնդիրներին: Ս. Ղազարյանը ներկայացրեց նաև վերոնշյալ ոլորտում անհրաժեշտ փոփոխությունները, որոնք կհանգեցնեն եվրոպական չափանիշների հաստատմանը Հայաստանում::
|
|
|
|
“Հայաստանը Եվրոպայում” հեռուստանախագծի հյուրը Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանն էր: Նա խոսեց կենտրոնի` երեք տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումների եւ հետագա պլանների մասին, մանրամասն ներկայացրեց ԵԻԻԿ կենտրոնում ներդրված միջառարկայական մագիստրոսական ծրագիրը: Ա. Ղազինյանը, լինելով ոլորտի մասնագետ, անդրադարձավ նաեւ Եվրոպական միության կողմից նախաձեռնված եւ իրականացվող Նոր հարեւանության քաղաքականությանը եւ Արեւելյան գործընկերության ծրագրերին:
|
|
|
|
«Հայաստանը Եվրոպայում» հեռուստանախագիծը նվիրված էր եվրոպական կառույցների հետ կրթության ոլորտում համագործակցության բացահայտմանը: Հաղորդման հյուրը Հայաստանյան ազգային ՏԵՄՊՈՒՍ գրասենյակի ղեկավար Լանա Կարլովան էր: Նա ներկայացրեց Եվրոպական հանձնաժողովի կողմից նախաձեռնված ՏԵՄՊՈՒՍ ծրագրի նպատակները, ինչպես նաեւ խոսեց ԷՐԱՍՄՈՒՍ ՄՈՒՆԴՈՒՍ, ԴԱԱԴ, ԱՅՌԵՔՍ կրթական եւ փոխանակման ծրագրերի մասին: Լանա Կարլովան անդրադարձավ եվրոպական եւ հայկական ԲՈՒՀ-երում մատուցվող գիտելիքի մրցունակության խնդրին` նշելով, որ լավագույն ուսանողները Եվրոպայում ուսումը շարունակելիս խնդիրներ չեն ունենում:
|
|
|
|
«Հայաստանը Եվրոպայում» հերթական հաղորդումը նվիրված էր մշակութային հարցերի քննարկմանը: Հաղորդմանը հյուրընկալվել էր Երեւանի պետական համալսարանի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, բասկյան թագավորական ակադեմիայի անդամ Վահան Սարգսյանը: Նա անդրադարձավ եվրոպական քաղաքակրթության պատմությանը, մշակութային ժառանգությանը եւ եվրոպական պետությունների զարգացման առանձնահատկություններին: Վ. Սարգսյանը զուգահեռներ անցկացրեց հայի եւ եվրոպացու հոգեկերտվածքի միջեւ` նշելով, որ կցանկանար հայ ժողովրդին փոքր-ինչ ավելի ինքնակազմակերպված տեսներ:
|
|
|
|
“Հայաստանը Եվրոպայում” հաղորդման հյուրը Ռումինիայի մշակույթի եւ երիտասարդության նախկին նախարար, գրող, հրապարակախոս Ալեքսանդ Միրոնովն էր, ով անդրադարձավ Ռումինիայի Եվրոպական միությանը ինտեգրման գործընթացներին, գիտության ոլորտում իրականացվող համագործակցությանը, ԵՄ շրջանականերում գործող հիմնադրումներին եւ ծրագրերին, որոնցից կարող են օգտվել ոչ միայն անդամ այլ նաեւ ոչ անդամ պետությունները: Նա ներկայացրեց էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնման ոլորտում գիտության առաջարկած վերջին լուծումները` մասնավորապես անապատային էներգիայի օգտագործման հնարավորությունները:
|
|
|
|
«Հայաստանը Եվրոպայում» հաղորդման հյուրը ՄԻԱԿ կուսակցության քարտուղար Վահան Բաբայանն էր: Քննարկման հիմնական թեման եվրաինտեգրումն էր: Մասնավորապես անդրադարձ կատարվեց երիտասարդության դերին Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում, երիտասարդների համար նախատեսված ծրագրերին եւ նրանց ակտիվության աստիճանին: Վ. Բաբայանը խոսեց նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրի մասին եւ նշեց, որ այն ինտեգրման վերջին փուլն է, որը Հայաստանին հնարավորություն կտա դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ:
|
|
|
|
«Հայաստանը Եվրոպայում» հաղորդման հյուրը Կիպրոսի կառավարման միջազգային ինստիտուտի ռեկտոր, տնտեսագետ Թեոդորոս Պանայոտուն էր: Թ. Պանայոտուն հեռուստադիտողի հետ կիսեց իր տեսակետը մի շարք հարցերի շուրջ` անդրադառնալով ներկայիս համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, դրա առաջացման պատճառներին եւ հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ միջոցներին: Նա խոսեց նաեւ Կիպրոսի եւ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացների մասին, զուգահեռներ անցկացրեց եւ վստահություն հայտնեց, որ Հայաստանի հանրապետությունը ունի բոլոր հնարավորությունները դառնալու եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ:
|
|
|
|
«Հայաստանը Եվրոպայում» հաղորդումը այս անգամ նվիրված էր եվրաինտեգրման գործընթացին: Հաղորդմանը հյւուրընկալվել էր Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նա ներկայացրեց Հայաստանի եվրաինտեգրման գործընթացնի բովանդակությունը, անցած փուլերը եւ հնարավոր զարգացումները: Ա. Իշխանյանը անդրադարձ կատարեց նաեւ Եվրոպական միության նախաձեռնած Նոր հարեւանության քաղաքականությանը եւ Արեւելյան համագործակցության ծրագրերին:
|
|
|
|
“Հայաստանը Եվրոպայում” հաղորդման հյուրը ԵՊՀ Միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանն էր: Հաղորդման ընթացքում ներկայացվեցին Ցեղասպանություն հանցագործության եւ մասնավորապես Հայոց Ցեղասպանության հետ կապված իրողությունները եւ խնդիրները իրավական մակարդակում: Անդրադարձ կատարվեց “Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու եւ դրա կատարման համար պատժի մասին” կոնվենցիային, Թուրքիայի իրավահաջորդության խնդրին եւ այն քայլերին, որոնք անհրաժեշտ են իրականացնել ապագայում մարդկության դեմ նման ամոթալի երեւույթի կրկնությունը բացառելու համար:
|
|
|
|
"Հայաստանը Եվրոպայում" հաղորդումը այս անգամ նվիրված էր մշակութային հարցերին եւ եվրոպական մշակութային ժառանգության ներկայացմանը: Հաղորդման հյուրը դիզայներ-նկարիչ Արման Դավթյանն /Նուռ/ էր: Նա խոսեց եվրոպական մշակութային միասնական դիմագծի, հայկական մշակույթի յուրահատկությունների եւ այդ երկու մշակույթների շփման եզրերի մասին: Հեռուստադիտողին ներկայացվեց նաեւ փորձագետ, ՀՀ Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանի գնահատականը Եվրոպայի եւ Հայաստանի միջեւ իրականացվող համագործակցության եւ միջմշակութային ծրագրերի վերաբերյալ:
|
|
|
|
"Հայաստանը Եվրոպայում" հեռուստանախագծի հյուրը Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն էր: Զրույցը նվիրված էր մարդու իրավունքների ոլորտին` այստեղ գոյություն ունեցող տարաբնույթ հարցերին ու խնդիրներին, որոնք էական նշանակություն ունեն թե’ Եվրոպայի, եւ թե’ մեզ համար: Լ. Ալավերդյանը անդրադարձավ Հայաստանի եւ եվրոպական կառույցների համագործակցությանը, ինչպես նաեւ խոսեց իրավունքի տարբեր ընկալումների մասին:
|
|
|
|
“Հայաստանը Եվրոպայում” 6-րդ հաղորդման հյուրն էր ՀՀ նախկին ԱԳ նախարար, “Սիվիլիթաս” հիմնադրամի հիմնադիր տնօրեն Վարդան Օսկանյանը: Վ. Օսկանյանը անդրադարձավ եվրաինտեգրման գործընթացին, Հայաստանի անդամակցությանը եվրոպական կառույցներին և ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի այցին Թուրքիա և դրա հնարավոր ազդեցությանը հայ-թուրքական հարաբերությունների վրա: Թեմայի շուրջ իրենց կարծիքը հայտնեցին նաև փորձագետներ` Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Արթուր Մկրտչյանը:
|
|
|
|
“Հայաստանը Եվրոպայում” հեռուստանախագծի հաջորդ հյուրը Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն էր: Նա անդրադարձավ ներկայիս կրթական համակարգի վիճակին, Բոլոնյան գործընթացին, այդ ճանապարհին ունեցած ձեռքբերումներին և թերացումներին, կրթական ոլորտում մրցակցության խնդիրներին: Իր կարծիքը հայտնեց նաև ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Ներսես Գևորգյանը:
|
|
|
|
Հաջորդ “Հայաստանը Եվրոպայում” հեռուստանախագծի հյուրը ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն էր: Նա պարզաբանեց միգրացիոն խնդիրների էությունը, անդրադարձավ Եվրոպայի Խորհրդի, Եվրոպական Միության և ՀՀ միջև առկա համագործակցությանը և հայերի ռեէմիգրացիայի կազմակերպմանն ուղղված քայլերին: Փորձագետներն էլ խոսեցին Ադրբեջանի Հանրապետությունից վերադարձած փախստականների խնդիրների մասին:
|
|
|
|
“Հայաստանը Եվրոպայում” հեռուստանախագծի երրորդ հյուրն էր արվեստագետ Անիտա Հախվերդյանը: Հաղորդումը այս անգամ նվիրված էր մշակութային հարցերին, մասնավորապես` եվրոպական և ասիական արժեքային համակարգերին և դրանց շփման եզրերին: Իրենց կարծիքը հայտնեցին նաև հեղինակավոր մշակութաբաններ Նազարեթը և Արայիկ Հայթյանը:
|
|
|
|
“Հայաստանը Եվրոպայում” հեռուստանախագծի հաջորդ հյուրը եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին փոխնախարար Դավիթ Ավետիսյանը: Նա խոսել է Եվրոպական միության` որպես բացառիկ տնտեսական միավորի, ՀՀ տնտեսական իրավիճակի և ընդհանրապես ներկայիս համաշխարհային տնտեսական զարգացումների մասին:
|
|
|
|
“Հայաստանը Եվրոպայում” հեռուստանախագծի առաջին հյուրը եղել է Եվրոպական ինտեգրման և իրավունքի կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը: Զրույցի ընթացքում անդրադարձել են Կենտրոնի հիմնադրմանը, գործունեության ոլորտներին, ձեռքբերումներին և հետագա անելիքներին:
|
|
|