Երիտասարդության շարքերում Եվրոպական միության, Եվրոպական ուսումնասիրությունների և ԵՄ-Հայաստան փոխհարաբերությունների ժամանակակից զարգացումների վերաբերյալ հետաքրքրությունը խրախուսելու նպատակով Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնը 2007 թ. հոկտեմբեր ամսին կազմակերպել էր էսսեների /շարադրությունների/ մրցույթ ԵՊՀ ուսանողների համար: Մրցույթի ընդհանուր թեման էր “Եվրոպականարժեքներ. Եվրոպական ինտեգրման ճանապարհին Հայաստանի մարտահրավերները”:
Մրցույթին մասնակցել են բակալավրիատում սովորող ԵՊՀ բոլոր ֆակուլտետների ուսանողները: Մասնակիցները ներկայացրել են 10-ից 12 էջի սահմաններում հայերեն լեզվով գրված աշխատանք:
Մրցանակները
Առաջին տեղ: €250
Երկրորդ տեղ: €150
Երրորդ տեղ: €100
Չորրորդ տեղ`
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի` Մերի Կարապետյան 
Հինգերորդ տեղ`Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող` Արմենակ Անտինյան 
Ի լրումն առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված մրցանակներին, չորրորդ և հինգերորդ մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողների աշխատանքները տեղադրվել են Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի Վեբ-կայքում: Էսսեները կարող եք բեռնավորել pfd. ֆորմատով սեղմելով մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակցի անուն ազգանվան վրա:
Աշխատանքները գնահատվել են ԵՊՀ ճանաչված դասախոսների և արտաքին փորձագետների կողմից` ներառյալ Կենտրոնի և Համալսարանի հասարակական ֆակուլտետների ներկայացուցիչներ: Աշխատանքների գնահատման հիմնական չափանիշներն են`
- Վերլուծության որակը (որքանով է համոզիչ, հիմնավորված, հասկանալի)
- Ուսումնասիրությունների խորությունը (օգտագործված տեղեկատվական նյութերի աղբյուրների և տիպերի բազմազանությունը)