
Եվրոպական հանձնաժողովի Հայաստանյան պատվիրակությունը Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնում (ԵԻԻԿ) 2007թ. նոյեմբերին բացել է ԵՄ տեղեկատվական կենտրոն: ԵԻԻԿ ստեղծվել է ԵՄ հիմնադրած “Աջակցություն եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի և Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի հիմնմանը Երևանի Պետական համալսարանում և աջակցություն ԳՀՀ-ին (ECEILAW)՚” ծրագրի շրջանակներում 2006թ.-ին:
“EU i” բացումը և Եվրոպական հանձնաժողովի Հայաստանյան պատվիրակության և Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի միջև պայմանագրի ստորագրման արարողությունը, համապատասխանաբար գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Ռաուլ դե Լուզենբերգերի և ԵԻԻԿ-ի տնօրեն պարոն Արթուր Ղազինյանի միջև, կայացավ Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնում:
Եվրոպական հանձնաժողովը ԵՄ պետություններում, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող պետություններում հիմնել է ԵՄ տեղեկատվական կենտրոններ, որոնք կոչվում են “EU i” (նախկինում Եվրոպական փաստաթղթային կենտրոններ): “EU i”-ը Եվրոպայի վերաբերյալ տեղեկատվության տարածման կենտրոն է, որը ստեղծվում է համալսարաններում, համալսարանական և հետազոտական կենտրոններում, մասնագիտական դպրոցներում և այլուր` ԵՄ վերաբերյալ դասավանդումը, հետազոտությունները և տեղեկատվության տարածումը խրախուսելու նպատակով: