Register  -  Login
Եվրոպական ընկերակցության հիմնադրման և Եվրոպական միության մասին պայմանագրերի թարգմանություն և հրատարակում

Եվրոպական միության և Եվրոպական ընկերակցության հիմնադիր պայմանագրերի հայերեն տարբերակի թարգմանությունը իրականացվել է Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` Մրցակցային իրավունքի և տնտեսական կարգավորման (CLERP) ծրագրի հետ համատեղ: Խմբագրական աշխատանքները իրականացվել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և Կենտրոնի իրավական փորձագետների կողմից: Հրատարակումը իրականացվել է 1000 օրինակով և նախատեսվում է թարգմանված պայմանագրերը անվճար տրամադրելգրադարաններին, համալսարաններին, միջազգային և հասարակական կազմակերպություններին, պետական մարմիններին: Գիրքը արդեն իսկ տրամադրվել է անվճար Եվրոպական իրավունքի մասնագիտացման մագիստրատուրայի ուսանողներին և ԵՊՀ այլ ուսանողներին:Թարգմանությունը իրականացվել է պայմանագրերի` 2000թ. Նիցի պայմանագրով և 2003թ. Անդամակցության պայմանագրով փոփոխված խմբագրությամբ գործող տեքստերի հիման վրա:

Թարգմանված պայմանագրերի պաշտոնական շնորհանդեսը տեղի ունեցավ 2007 թվականի նոյեմբերի 16-ին, որին հրավիրված էին Եվրոպական հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության, միջազգային կազմակերպությունների և պետական մարմինների ներկայացուցիչներ: Շնորհանդեսին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի ժամանակավոր հավատարմատար Հայաստանում Ռաուլ դե Լուզենբերգերը, ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման փոխնարար Վահե Դանիելյանը և այլոք: Բոլոր ներկաները կարևորեցին և ողջունեցին պայմանագրերի թարգմանության և հրատարակման նախաձեռնությունը:

 

Եվրոպական ընկերակցության հիմնադրման և Եվրոպական միության մասին պայմանագրեր

 

Սույն հրատարակումը իրականացվել է Եվրոպական միության աջակցությամբ: Հրատարակման բովանդակության համար պատասխանատու է միայն Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնը, և այն որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:  

 

  Print  
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Ալ. Մանուկյան 1 (ԵՊՀ գլխավոր մասնաշենք)
0025, Երևան, Հայաստան
Հեռ: (374 10) 57-63-26
Ֆաքս: (374 10) 55-08-10
Էլ.փոստ: info@celi.am   
  Print  
Privacy Statement  |  Terms Of Use  |  Copyright 2007 by My Website