Register  -  Login
Current Page:  Գրադարան
 Search
Գրադարան
  Print  
Էլեկտրոնային գրադարանի Ուղեցույց
Մշակվել է էլեկտրոնային գրադարանի Ուղեցույց (հայերեն և անգլերեն լեզուներով), որը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը նվիրված է այն կայքերի նկարագրին, որոնք անվճար հասանելի են ԵԻԻԿ-ի կայքից: Երկրորդ մասը Eur-Lex-ի մանրամասն ուղեցույցն է, որը նկարագրում է ԵՄ տվյալների իրավական շտեմարաններում որոնման հնարավոր գրեթե բոլոր միջոցները: Ուղեցույցում ներկայացված է նաև Prelex համակարգի համառոտ ուղեցույցը: Ուղեցույցը կարող եք բեռնավորել այստեղ
  Print  
Գրադարանի մասին

Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի գրադարանը առաջինն է Հայաստանում, որն մասնագիտացած է ԵՄ իրավունքի և Եվրոպական ինտեգրման հարցերում: Այն պարունակում է ավելի քան 700 գրքեր` նվիրված Եվրոպական իրավունքի, Եվրոպական տնտեսական և քաղաքական ինտեգրման տարբեր բնագավառներին: Գրանցված այցելուների համար գրադարանից օգտվելը անվճար է: Գրքերից կարելի է օգտվել միայն գրադարանի ընթերցասրահում, սակայն այցելուներին ընձեռվում է հնարավորություն օգտվել  պատճենահանող և տպող սարքերից: Գրքերի կատալոգը մշակվել է այնպես, որպեսզի հնարավորինս դյուրին դարձնի գրքերի որոնման գործընթացը տարբեր մասնագիտություններ ունեցող այցելուների համար: Այցելուները կարող են ուսումնասիրել Գրադարանի կատալոգը ինչպես Կենտրոնի համակարգչային սրահից,  այնպես էլ այլ համակարգիչներից` ուղղակի այցելելով Կենտրոնի Վեբ-կայք:

  Print  
ԵՄ վերաբերյալ հետազոտական նյութերի և տվյալների բազաների միասնական աղբյուր

Գրադարանի ռազմավարության համաձայն` հիմնական նպատակներից մեկը ԵՄ վերաբերյալ ցանցում հասանելի էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման խրախուսումն է: Սույն կայքում Դուք կարող եք գտնել մի էջ, որը նվիրված է այդպիսի ռեսուրսների և տվյալների բազաներին:  Ինտերնետային էջը ներառում է տարբեր տիպի հետազոտական փաստաթղթերի հավաքածուների, հոդվածների, տվյալների բազաների և օգտակար այլ նյութերի  ցանկ և բացատրություն, որոնք վերաբերում են ԵՄ իրավունքին, ինտեգրմանը և ԵՄ-ին ընդհանրապես: Իհարկե ցանկը ամբողջական չէ, բայց ժամանակ առ ժամանակ լրացվում և թարմացվում է: Այդ կայքերում հասանելի ռեսուրսներից շատերը տրամադրվում են անվճար: Կենտրոնը պլանավորում է ձեռք բերել մի շարք ճանաչված վճարովի ամսագրեր և դրանք տրամադրել այցելուներին անվճար:

                                                                      Դեպի ռեսուրսների էջ

 

  Print  
Գրադարանի գտնվելու վայրը և աշխատանքային ժամերը
Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի Գրադարանը գտնվում է Երևանի Պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում` Համալսարանի Գրադարանի նախասրահում: Այսպիսի տեղադրությունը ապահովում է այցելուների հարմարավետությունը և ընդլայնում է Գրադարանից օգտվողների թիվը: Գրադարանն ունի 15 համակարգիչներ, որոնք արագ կապով միացված են համաշխարհային ցանցին, որոնց միջոցով գրադարանից օգտվողներին մի շարք վճարովի էլեկտրոնային ռեսուրսներ կտրամադրվեն անվճար: Գրադարանը գրքերի և տպագիր այլ նյութերի համար անհրաժեշտ տարածք ունի, բաց դարակներում գրքերի ցուցադրության  հնարավորություն, որոնք այցելուների համար հեշտ օգտվելու հնարավորություն են ապահովում:
 
Գրադարանը բաց է հետևյալ ժամերին.
 
●   Երկուշաբթի-Ուրբաթ 10:00 – 17:00 ուսումնական տարվա ընթացքում
●   Երկուշաբթի-Ուրբաթ 10:00 – 14:00 ամառային և ձմեռային արձակուրդների ընթացքում
 
Գրադարանը փակ է հետևյալ օրերին`
 
●   Շաբաթ և կիրակի օրերին` ամբողջ տարվա ընթացքում
●   Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնական տոն օրերին
 

Կենտրոնի կողմից որոշված այս ժամերի և ոչ աշխատանքային օրերի ցանկացած փոփոխություն, նախորոք կհրապարակվի և կփակցվի Գրադարանի տարածքում և Ինտերնետային կայքում: Փակումից տասնհինգ րոպե առաջ գրադարանի բոլոր ծառայությունները պետք է դադարեցվեն և մուտքը պետք է փակ լինի:

  Print  
Ընտրեք լեզուն

[Հայերեն]     [Անգլերեն]

           

  Print  
Այլ գրադարաններ
  Print  
Այցելեք նաև...

  Print  
 
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Ալ. Մանուկյան 1 (ԵՊՀ գլխավոր մասնաշենք)
0025, Երևան, Հայաստան
Հեռ: (374 10) 57-63-26
Ֆաքս: (374 10) 55-08-10
Էլ.փոստ: info@celi.am   
  Print  
Privacy Statement  |  Terms Of Use  |  Copyright 2007 by My Website