Register  -  Login
Խորհուրդ
  Print  
Խորհրդի նիստերը
 

 Խորհրդի հիմնադիր նիստը, 19 մարտի 2007

 

Առաջին նիստի օրակարգը ներառում էր գլխավորապես Խորհրդի կանոնադրության հաստատման, Խորհրդի նախագահի ընտրության հարցերը և Կենտրոնի` առաջիկա 6 ամիսների համար ծրագրված գործունեության ներկայացումը: Քանի որ սա առաջին նիստն էր, ECEILAW ծրագրի թիմի ղեկավար Յուրգեն Բինդերը, ԵՊՀ Ռեկտոր Արամ Սիմոնյանը և Եվրոպական հանձնաժողովի հայաստանյան ներկայացուցչության ծրագրերի ղեկավար Դավիթ Ավագյանը ողջունեցին Խորհրդի անդամներին և նիստի մասնակիցներին:

Դրանից հետո խորհրդի անդամները իրենց կարծիքը արտահայտեցին Խորհրդի` ներկայացված Կանոնադրության վերաբերյալ և այն ընդունվեց մի քանի աննշան փոփոխություններով:

Առաջիկա մեկ տարվա համար միաձայն խորհրդի նախագահ ընտրվեց Արդարադատության նախարար` Դավիթ Հարությունյանը:

Օրակարգի համաձայն, Կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ներկայացրեց Կենտրոնի պլանավորված գործունեությունը, ներառյալ պետական մարմինների հետ համագործակցությունը օրենսդրության մոտարկման գործընթացներում: Նա նշեց  ԵՀՔ հարցերին նվիրված քննարկումների կազմակերպման հնարավոր ծրագրերի մասին: Արթուր Ղազինյանի զեկույցի գլխավոր կետերից մեկը գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունն էր, հատկապես AEPLAC-ի:

Խորհրդի անդամների միջև քննարկում եղավ AEPLAC-ի և Կենտրոնի հնարավոր համագործակցության նշանակության և գործունեության կոորդինացման անհրաժեշտության վերաբերյալ, աշխատանքների  պլանավորված գործունեության կրկնությունից խուսափելու նպատակով: Համաձայնություն ձեռք բերվեց հանդիպում կազմակերպել AEPLAC ղեկավարության և Կենտրոնի ղեկավարության համար, առաջացած վիճելի հարցերը առավել մանրամասն քննարկելու համար:

Խորհրդի նորընտիր նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց Խորհրդի հաջորդ նիստի ավելի շուտ անցկացնելու անհրաժեշտությունը և առաջարկեց ապրիլի 23-ին ևս մեկ անգամ հանդիպել: Հենց այս որոշմամբ էլ Խորհրդի առաջին նիստը փակվեց:

 

 

Խորհրդի երկրորդ նիստը, 23 ապրիլի 2007

 

           Երկրորդ նիստի գլխավոր նպատակն էր Կենտրոնի ներկայացրած աշխատանքային ծրագրի հաստատումը Խորհրդի անդամների կողմից: Աշխատանքային ծրագրի քննարկման ընթացքում տարբեր կարծիքներ արտահայտվեցին, որոնք առնչվում էին  առաջարկվող միջոցառումների նկատմամբ հանրային պահանջի և Կենտրոնի նպատակների հիմնախնդիրներին: Աշխատանքային ծրագրի վերջնական տարբերակի մշակման նպատակով առաջարկ արվեց ստեղծել Խորհրդի նախագահի կողմից ղեկավարվող նախաձեռնող խումբ, որը կարճ ժամանակում պետք է վերանայեր և կրկին խորհրդի դատին ներկայացներ ծրագիրը:
  Print  
 
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Ալ. Մանուկյան 1 (ԵՊՀ գլխավոր մասնաշենք)
0025, Երևան, Հայաստան
Հեռ: (374 10) 57-63-26
Ֆաքս: (374 10) 55-08-10
Էլ.փոստ: info@celi.am   
  Print  
Privacy Statement  |  Terms Of Use  |  Copyright 2007 by My Website